Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 58.000 նոր դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 58 հազար նոր դեպք, մահացել է 107 մարդ, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։
«Հայտնաբերվել է COVID-19-ի 58 305 նոր դեպք, մեկ օրում մահացել է 107 մարդ»,- ասվում է զեկույցում։
Ըստ զեկույցի՝ մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 49962 մարդ, ինչը սեպտեմբերի 16-ի համեմատ 0,1%-ով պակաս է։
«ՌԴ-ում 2022 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ՝ մեկ օրում հոսպիտալացումների թիվը կազմել է 4216 մարդ, նախորդ օրվա համեմատ աճել է 0,9 տոկոսով»,- ասվում է զեկույցում։
Հոսպիտալացումների թվի աճ է արձանագրվել 36 մարզում, նվազում՝ 44-ում, հինգում իրավիճակը չի փոխվել։