Մոցարելայով օմլետ
Բաղադրատոմսը՝ «Сыроварня» ռեստորանի բրենդ-շեֆ Սերգեյ Նոսովի կողմից:
Բաղադրիչներ
1. Ձու – 5 հատ

2. Սերուցք – 2 ճ/գ

3. Կարագ – 25 գ

4. Աղ և սև պղպեղ

5. Մոցարելլա – 50 գ

6. Սպանախ – 50 գ

7. Բուլղարական պղպեղ – 50 գ

Պատրաստման եղանակը
1. Պանիրը քերել, բանջարեղենը կտրատել:
2. Ձուն հարել սերուցքի հետ, ավելացնել կարագ:
3. Խառնել բոլոր բաղադրիչները, լցնել կաղապարի մեջ և եփել ջեռոցում 12 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

