«Բացարձակ սուտ է, որ ՔՊ-ի որևէ պատգամավոր սահմանում է եղել. երևի «էրատո»-ի նման՝ ինչ-որ մի տեղ փորել, մտել են». Աննա Մկրտչյան

«Երեկ իմանալով այդ նախաձեռնության մասին, մենք ընդդիմադիր պատգամավորներով եղել ենք տեղում՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունն իր ողջ կազմով: Մենք ուղղակի նպատակ ունեինք լինելու այնտեղ, աջակցելու, ինչպես որ միշտ հայտարարել ենք՝ լինելու ենք այնտեղ, որտեղ կա իրական բողոք և անկեղծ ցանկություն՝ Նիկոլին վռնդելու: Նորից եմ համոզմունքս ամրապնդում, որ Նիկոլը դավաճանելու է Հայաստանն այնքան, մինչև վերջին հայը չմորթվի թուրքի ու ադրբեջանցու կողմից»,- այսօր խորհրդարանի շենքի մոտ 168.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Փաշինյանին անվստահություն հայտնելու պահանջով երեկ կայացած ինքնաբուխ հանրահավաքին:

Պատգամավորը վերահաստատեց գործընկերոջ՝ Արամ Վարդևանյանի փոխանցած այն տեղեկությունը, որ ընդդիմադիր պատգամավորները մեկ մարդու նման ստորագրել են անվստահություն հայտնելու մասին փաստաթուղթը:

«Մնում էր արդեն, իրենց կողմից այդ 18 պատգամավորին բերման ենթարկեին, խնդրեին, համոզեին: Ակնհայտ է, որ այդ մարդիկ համոզման ենթակա չեն՝ գոնե այս փուլում, մի պարզ պատճառով, որովհետև կապված են ոչ թե քաղաքական կապերով, պետական շահով, այլ հանցակցությամբ: Իսկ հանցակիցներին փորձ անել բաժանելը նշանակում է իրենց պատասխանատվության ժամը մոտեցնել:

Ինչպես տեսնում եք՝ մենք այսօր էլ այստեղ ենք. ոչ մի հնարավորություն բաց չենք թողնելու օր առաջ սրանից ազատվելու, քանի որ մի պարզ գիտակցում կա՝ Հայաստանի իրավիճակն այսպիսին է, որովհետև ամենագլխավոր մարտահրավերը նստած է ԱԺ-ում, կառավարության շենքում: Սրանցից ազատվելով ենք կարողանալու կայունություն ու հետո արդեն՝ առավելություն ու զարգացումներ գրանցել»:

Դիտարկմանը, թե երեկ պատգամավորական ու իշխանամերձ շրջանակները հաճախ էին հնչեցնում իրենց օրինակով սահմաններում լինելու կոչերը, Աննա Մկրտչյանն արձագանքեց. «Բացարձակ սուտ է, որ ՔՊ-ի որևէ պատգամավոր սահմանում է եղել. երևի էն «Էրատո»-ի նման՝ ինչ-որ մի տեղ փորել, մտել են, որ Գորիսի հյուրանոցներից դուրս գան, սիրուն նկարվեն ու հետ գան»:

Այս համատեքստում ընդդիմադիր պատգամավորը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ ՔՊ վերնախավից, պետական ապարատից, նաև ԱԱԾ-ից հնչող պարզաբանումներին:

«Երեկ ամբողջ ՔՊ վերնախավը, պետական ապարատը, ԱԱԾ-ն (ցավում եմ, որ ԱԱԾ-ն այնքան է հեղինակազրկվել, որ ոչ միայն իր ախրաննիկությունն է անում, այլ նաև՝ Նիկոլ Փաշինյանի լրատվությունն է ապահովում) սկսել են հերքել այն հանգամանքը, որ Նիկոլն այստեղ ասել է ողջ ազգի աչքի առաջ, որ՝ ես ստորագրելու եմ: Հիմա ասում են՝ նման բան չի ասել, խեղաթյուրում եք: Այսինքն՝ չհասկացա, բացե՛ք, նորից նայեք. փառք Աստծո, համացանցը, տեխնիկական միջոցներն այդ հնարավորությունը տալիս են»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս