Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մալխաս Ամոյանը մրցեց աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր սերբ Վիկտոր Նեմեշի հետ: Ամոյանն առավելության հասավ 7:1 հաշվով և դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր իր համար նոր քաշային կարգում:
Մալխաս Ամոնյանն աշխարհի այս առաջնության մեկնարկում պարտվել էր հունգարացի Զոլտան Լեւային: Սակայն հետագա պայքարի իրավունք էր սատցել, քանի որ հունգարը հասել էր ԱԱ-ի եզրափակիչ: Սփոփիչ երեք գոտեմարտերում Ամոյանը հաջորդաբար հաղթել էր Վրաստանի, Շվեդիայի և Ղազախստանի ներկայացուցիչներին:
Մալխաս Ամոյանը ըմբշմարտի աշխարհի և Եվրոպայի առաջնության չեմպիոն է: