Ուկրաինան մտադիր է մինչև տարեվերջ կատարել ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ բոլոր պայմանները
Ուկրաինան մտադիր է մինչև տարեվերջ կատարել Եվրահանձնաժողովի բոլոր պայմանները ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ և միանալ դրան առավելագույնը երկու տարի հետո։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
«Ուկրաինայի հավակնում է առավելագույնը երկու տարում դառնալ Եվրամիության լիիրավ մաս, մինչև տարեվերջ մենք վճռական ենք կատարել Եվրահանձնաժողովի բոլոր պայմանները թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ, իսկ հետո անցնել անդամակցության շուրջ բանակցային գործընթացին»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Հունիսի 23-ին ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները որոշել են Ուկրաինային տրամադրել Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ՝ հաշվի առնելով մի քանի պայմաններ։ Կիևը պետք է ակտիվացնի պայքարը կոռուպցիայի դեմ, իրականացնի դատական խորը բարեփոխումներ և ապաօլիգարխացում։
Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան և Չեռնոգորիան այժմ ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածուներ են։ Թուրքիան ԵՄ անդամակցության ամենաերկար բանակցողն է 2005 թվականից ի վեր։