Բաժիններ՝

«Երգն իմ թևերն է»․ Սիպիլը ներկայացրել է տեսահոլովակը. պրեմիերա

Պոլսահայ երգչուհի Սիպիլը ներկայացրել է «Երգն իմ թևերն է» երգի պրեմիերան։ Տեսահոլովակը ներկայացնում է երգչուհու գաղափարներն ու նպատակը։

Վերջին տարիներին երգչուհին հայտնի է իր թեմատիկ երգերով, որոնք ամփոփել են մեր ազգի ցավերն ու պատմել հային պատուհասած աղետների մասին։ Այս անգամ երգը կհիշեցնի հային, թե որքան վաղուց է սկսել իր երգը թևածել աշխարհում և թե որքան հեռու են տանում ճանապարհները, որ պիտի անցնի հայը։

Սիպիլի նախաձեռնությամբ՝ համացանցում տեսահոլովակը կունենա բովանդակային սեղմագրեր` անգլերեն և թուրքերեն:

Երգի հեղինակ` Հասմիկ Հախվերդյան

Գործիքավորող` Վահան Նահապետյան

Հնչյունային ռեժիսոր` Հմայակ Ռոստոմյան

Տեսահոլովակի ռեժիսոր` Ռազմիկ Գրիգորյան

Օպերատոր` Մխիթար Սերոբյան, ՀՕԳ

Խորեոգրաֆիա` Էլիզա Պետրոսյանի

Զգեստների նկարիչ` Լիլիթ  Մելիքյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս