Առանց ՔՊ-ի, առանց Նիկոլի ու իր խունտայի՝ Բերդում ապագա կա. հարցում
2022 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի 18 համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Բերդ խոշորացված համայնքում ևս նոր ՏԻՄ կընտրեն:
Այս համայնքում նորաստեղծ «Զորավոր համայնք» դաշինքով ընտրությունների կմասնակցի նաև Բերդի ազատազրկված համայնքապետ Հարություն Մանուչարյանը, իշխող ուժն առաջադրել է Վահրամ Սուքիասյանի թեկնածությունը, որի նախընտրական՝ «Բերդում ապագա կա» կարգախոսը հանրային քննարկումների տեղիք տվեց:
168.am-ը շրջել է համայնքում, լսել բնակիչներին, հետաքրքրվել սպասվող ընտրություններից սպասելիքների մասին։
Պարզվում է՝ Բերդում շատերը թերահավատ են իշխանությունների՝ ապագա խոստացող կարգախոսի հանդեպ:
«Առանց թուրքերի լավ կապրենք, առանց Նիկոլի ու իր խունտայի: Այնպիսի բան չկա, որ գոհ լինենք,- մեզ հետ զրույցում նշեց բնակիչներից մեկը, ապա անդրադառնալով ՔՊ թեկնածու Վահրամ Սուքիասյանի՝ «Բերդում ապագա կա» կարգախոսին՝ հավելեց,- Առանց իրենց ապագա կա՝ առանց իրենց, առանց ՔՊ-ի…: Թեկնածուն մեկն է՝ Մանուչարյան Հարությունն է, Բերդի համայնքի թեկնածուն և գործող համայնքապետը»:
Վահրամ Սուքիասյանի հետ Բերդ հանդիպման եկած Այգեձոր համայնքի բնակիչներից մեկն էլ հավատացրեց՝ եթե ժողովուրդը կարողանա տեր կանգնել ներկա ղեկավարությանը, ամեն ինչ բարեհաջող է ավարտվելու:
Հարցին, թե գնաճի պայմաններում ինչպե՞ս են ապրում, նա պատասխանեց. «Դե ի՞նչ անենք. ամեն երկրում սա կա: Եթե պատերազմական շրջան է, բնական է՝ գները պետք է բարձրանան. ո՞վ չի տեսել»:
Մեկ ուրիշ բնակիչ էլ դժգոհեց, որ թոշակ չեն ստանում՝ «մի պատառ»:
Դիտարկմանը, թե թոշակներն ու նպաստները կառավարությունը բարձրացրել է 2000-3000 դրամով՝ մեր զրուցակիցն արձագանքեց. «Դա ի՞նչ փող է. չենք կարողանում հողը վարել, չեն կարողանում մի բան անել»:
Մանրամասները՝ տեսանյութում