
US open-ի եզրափակիչի մասնակիցները հայտնի են

Թենիսի ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչի մասնակիցները հայտնի են:
Նյու Յորքում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչում իսպանացի Կարլոս Ալկարասը 4 ժամ 22 րոպե ձգված մրցախաղի արդյունքում գերազանցեց ԱՄՆ ներկայացուցիչ Ֆրանսիս Տիաֆոյին 6:7, 6:3, 6:1, 6:7 6:3 հաշվով և կարիերայի մեջ առաջին անգամ հանդես կգա «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարի եզրափակիչում:
Կիսաեզրափակիչ մյուս խաղում հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը 4 սեթերում զիջեց Նորվեգիան ներկայացնող Կասպեր Ռուդին` 6:7, 2:6, 7:5 2:6 հաշվով:
ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում կմրցեն Կարլոս Ալկարասը և Կասպեր Ռուդը: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-ին: