Բաժիններ՝

Ըմբիշները մեկնել են Սերբիա` աշխարհի առաջնության

Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է աշխարհի առաջնության:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկող աշխարհի առաջնությունում Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու կազմում հանդես կգան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը(60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Իսկ ազատ ոճայինների թիմում ընդգրկված են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ):

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունն այս տարի կկայանա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում` սեպտեմբերի 10-18-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս