Թել Ավիվում երկու մարդ է զոհվել իրանական հարձակման հետևանքով
Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ իրանական հրթիռային հարձակման հետևանքով Թել Ավիվում սպանվել է երկու մարդ։
Շտապօգնության ծառայությունից AFP լրատվական գործակալությանը հայտնել են, որ հարձակումից հետո մի կին ու մի տղամարդ է մահացել «ծանր բեկորային վնասվածքների պատճառով»։
Քաղաքի մեկ այլ հատվածում էլ մի տղամարդ ձեռքի հատվածում թեթև բեկորային վնասվածք է ստացել ու հոսպիտալացվել է։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։



