Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան երեք անօդաչու թռչող սարք է որսացել

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ որսացել է երկրի տարածքում հայտնված երեք անօդաչու թռչող սարք։

Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն

Այս հայտարարությունն արվել է նախարարության մեկ այլ հայտարարությունից ժամեր անց, որում հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայի զինված ուժերը որսացել են բալիստիկ հրթիռ։ Վերջինիս բեկորները ընկել էին Արքայազն Սուլթան ավիաբազայի մոտակայքում, բայց որևէ վնաս չ՝էին պատճառել։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031