Բաժիններ՝

Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելական կամ իրանական սցենարի կրկնության մասին. Զախարովա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ հեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելական կամ իրանական սցենարի կրկնության մասին, նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ինձ մոտ այլ հարց առաջացավ՝ արդյո՞ք Մակրոնի նկատմամբ կկիրառվի վենեսուելական սցենարը, թե՞ իրանական սցենարը: Իրականում սա գլխավոր հարցն է, որը, կարծում եմ, տվել է հենց ինքը՝ Մակրոնը»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել էր, թե Մակրոնը շատ շուտով կլքի իր պաշտոնը՝ Հորմուզի նեղուցում Վաշինգտոնի հնարավոր ռազմական գործողություններին աջակցելուց հրաժարվելու պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031