Բաժիններ՝

Արբելոան մարզչական ռեկորդ է սահմանել, որը «Ռեալի» որևէ մարզչի չի հաջողվել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան սահմանել է ռեկորդ, որը «Արքայական ակումբի» ոչ մի այլ մարզչի երբեք չի հաջողվել:

Opta Sport-ի տվյալներով՝ Արբելոան դարձել է «Ռեալ Մադրիդի» առաջին մարզիչը, որը հաղթել է եվրոպական գլխավոր մրցաշարի փլեյ-օֆֆի իր առաջին չորս խաղերում։

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում մադրիդյան հսկան երկու խաղերում էլ հաղթել է «Բենֆիկային» (1:0, 2:1), իսկ Եվրոպայի գավաթի 1/8 եզրափակչում Արբելոայի սաներն ավելի ուժեղ էին, քան «Մանչեսթեր Սիթին» (3:0, 2:1)։

Քառորդ եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» կմրցի կամ «Բավարիայի», կամ «Ատալանտայի» հետ։ Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է 6:1 հաշվով՝ գերմանացիների օգտին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս