Վրաստանը Գերմանիայում ապաստան հայցողների հնգյակում է

Գերմանիայի փախստականների և միգրանտների հարցերով դաշնային գրասենյակի վիճակագրության համաձայն 2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանից Գերմանիայում ապաստան հայցողների թիվն աճել է 163,5 տոկոսով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Մասնավորապես, այս տարվա 7 ամսում փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է Վրաստանի 3 966 քաղաքացի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 505-ի դիմաց։

Ընդհանուր առմամբ, փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է Վրաստանի 4 475 քաղաքացի, ինչը 150 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Նույն վիճակագրությամբ՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Գերմանիայում ապաստան է խնդրել տարբեր երկրների 98 հազար 395 քաղաքացի։ Չնայած այն հանգամանքին, որ վրացիների մասնաբաժինը այս ցուցանիշում փոքր է, այդուհանդերձ Վրաստանի քաղաքացիներն Գերմանիայում ապաստան հայցողների առնվազն առաջին հնգյակում են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930