
Բժիշկը զգուշացրել է ոտքերի թմրելու մահացու վտանգի մասին

Շաքարախտի ժամանակ ոտքերի թմրությունը կարող է հանգեցնել անդամահատման և մահվան, զգուշացրել է էնդոկրինոլոգ Մուշթաքուր Ռահմանը։ Health Shared բժշկական պորտալում հրապարակված տեսանյութում նա խոսել է այս զգացողության մահացու վտանգի մասին։
Դիաբետիկների մոտ կարող է զարգանալ դիաբետիկ նեյրոպաթիա, որի դեպքում արյան մեջ շաքարի բարձր մակարդակը վնասում է նյարդային համակարգը, բացատրել է նա: Հաճախ ախտահարվում են ոտքերը, և ոտքերի զգայունության կորստի պատճառով մարդը կարող է չնկատել զարգացող բորբոքումը։
«Հիվանդները կլինիկա են գալիս կարմիր, այտուցված ոտքով, վրան բորբոքված խոց, վարակը արագ տարածվում է։ Մարդն իրեն վատ է զգում, սեպսիս կարող է զարգանալ, և դա սպառնում է մահով, եթե արագ չգործեք»,- ըստ shantnews-ի՝ բացատրել է Ռահմանը:
Այս վիճակը, մասնագետի խոսքով, կոչվում է ոտնաթաթի նոպա։ Եթե ախտորոշված շաքարային դիաբետով հիվանդը նկատում է, որ ոտքերը թմրում են, դրանց վրա խոցեր են առաջացել, ոտքերը կարմրել են կամ այտուցվել են, եթե առողջական վիճակը վատթարանում է, պետք է անհապաղ դիմել բժշկի։