Բժիշկը նշել է երիկամները քայքայող սովորությունները
Առողջության նկատմամբ անզգույշ վերաբերմունքը, աղի ու ցավազրկողների չարաշահումը կարող են հանգեցնել երիկամների հիվանդության, «Մոսկվա 24»-ին ասել է թերապևտ Տատյանա Ռոմանենկոն։
Կարիեսը և այլ ատամնաբուժական հիվանդությունները ևս կարող են բացասաբար ազդել երիկամների վրա և առաջացնել բազմաթիվ վտանգավոր հիվանդություններ, նույնիսկ «ականջի հետև» գցած տոնզիլիտը նպաստում է երիկամների քայքայմանը:
«Ստրեպտոկոկը կարող է հանգեցնել երիկամների բարդությունների, բորբոքային պրոցեսի զարգացման։ Բացի այդ, վտանգավոր է ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի և ցավազրկողների անվերահսկելի ընդունումը»,- ըստ shantnews-ի՝ զգուշացրել է բժիշկը։
Ցավազրկողների կանոնավոր ընդունումը ենթադրում է նեֆրոպաթիայի զարգացում, երիկամների խանգարում։ Բացի այդ, չափազանց աղի մթերքները նույնպես բացասաբար են անդրադառնում երիկամների աշխատանքի վրա: