101-ամյա կինը անվանել է այն խմիչքը, որը նպաստել է իր երկարակեցությանը
ԱՄՆ Միսսուրիի նահանգի 101-ամյա բնակչուհին հերթական ծննդյան տարեդարձն է նշել և անվանել այն խմիչքը, որը նպաստել է իր երկարակեցությանը։ Այս մասին հայտնում է Ozark County Times-ը։
Խուանիտա Լորեն Պոն ծնվել է 1922 թվականի օգոստոսի 25-ին Օզարկ շրջանի Ուդալ փոքրիկ գյուղում։ Մանկուց նա ստացել է «Ուակի» մականունը, որը տեղի հնդկացիների լեզվով նշանակում է «ուժեղ»։ Կինը հիշում է, որ իր մանկությունը դաժան է եղել, և նա առաջին անգամ հանդիպել է այնպիսի բաների, ինչպիսիք է էլեկտրականությունը, երբ 15 տարեկանում գնացել է Կանզաս Սիթի՝ որպես դայակ աշխատելու:
1944 թվականին նա ամուսնացել է և ամուսնու հետ հիմնել սեփական ֆերման, որտեղ աշխատել է մինչև 90 տարեկանը։ Կինը կարծում է, որ իր երկարակեցության գլխավոր գաղտնիքն իր սիրելի գազավորված ըմպելիքն է։ «Ինչ-որ մեկը չի կարող ապրել առանց սուրճի, իսկ ես չեմ կարող ապրել առանց Կոկա-Կոլայի»,- ասել է Ուակին:
Այժմ կինն ապրում է Սփրինգֆիլդ քաղաքի Springfield Villa ծերանոցում, որտեղ տեղափոխվել է 2021 թվականին՝ միակ դստեր մահից հետո։
Պատրաստեց Անի Գաբուզյանը