«Փառատոնը կարևոր էր անցկացնել Հայաստանում և հիմա». Սերժ Թանկյան

Երևանում մեկնարկել է արվեստի և գիտության STARMUS VI փառատոնը:

Քիչ առաջ տեղի ունեցավ STARMUS VI փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանի, Սերժ Թանկյանի, Ռիք Վեյքմանի, Դերեք Շերինյանի, Ռոն Թալ «Բամբլֆութի» և Տիգրան Համասյանի (առցանց) մասնակցությամբ ասուլիսը։

Աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ փառատոնի՝ Հայաստանում անցկացնելու կարևորությանը:

Կարդացեք նաև

«Հայաստանը գիտության կենտրոնն էր խորհրդային տարիներին: Այժմ գիտությունը, կրթությունը և տեխնոլոգիաները համաչափ զարգանում են: Մենք փորձում ենք բացահայտել աշխարհը, որում ապրում ենք: Ուղեղի մի կիսագնդով Դուք այն կարող եք բացահայտել արվեստի միջոցով, մյուս կիսագնդով՝ գիտության միջոցով, բայց երկուսն էլ մեկ ուղեղի մաս են կազմում: Հատկապես փոքր պետություններին, որոնք չունեն խորը պետական ռեսուրսներ, հաղթահարել այդ ամենն օգնում են գիտությունը, տեխնոլոգիաները և կրթությունը: Եվ այն կարևոր էր անցկացնել Հայաստանում և հիմա»:

ԱՆԻ ԳԱԲՈՒԶՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս