Փաշինյանը ծանոթացել է Բագրատաշենի մաքսակետի գործունեությանն ու նախատեսվող բարեփոխումներին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին: Ինչպես  հայտնում են ՀՀ կառավարությունից, Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել, ծանոթացել է վերջինիս գործունեությանը, սահմանահատման գործընթացի կազմակերպմանը, մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:


Վարչապետին են ներկայացվել մաքսակետի վերակառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, գործունեության կազմակերպման նոր մոդելը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվելիք բարեփոխումները և քայլերը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է սահմանային անցակետերի արդիականացման, մատուցվող ծառայությունների շարունակական բարելավման, մաքսային գործառույթների արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը` շեշտելով աշխատանքների որակյալ իրականացման անհրաժեշտությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031