«Սա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է, իրականությանը չի համապատասխանում». Արցախի ԱԽ քարտուղարի խոսնակ

Ադրբեջանական Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը տեղեկություն է հրապարակել, թե իր գլխավորած լրատվամիջոցի նկարահանող խումբն այս պահին գտնվում է հայկական ղեկավարության շտաբում և առաջիկա օրերին ռեպորտաժների շարք են հրապարակելու Բերձորից ու Աղավնոյից բնակչության տարհանման վերաբերյալ։

168.am-ի հետ զրույցում Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Հրայր Հակոբյանն ասաց, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում։

«Սա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է, այն իրականությանը չի համապատասխանում»,- նշեց Հ. Հակոբյանը։

Ինչ վերաբերում է Ֆաթուլաևի լուսանկարին, որն արվել է Աղավնոյի վերևի հատվածում, Հրայր Հակոբյանն ասաց՝ այդ ամենը կթողնի առանց մեկնաբանության։

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031