«Կան մարդիկ, որոնք իրենց հարազատների շիրիմները ցանկանում են տեղափոխել, վարչական ղեկավարը զբաղվում է այդ հարցերով». Աղավնոյի գյուղապետ

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանն ասաց, որ այս պահին բնակիչները գյուղում շարունակում են իրենց իրերը տեղափոխելու աշխատանքները։

«Աշխատանքները շարունակվում են, բնակիչներին տարհանելու փուլում ենք, փորձում ենք ամեն ինչ արագ կազմակերպել։ Արդեն կան բնակիչներ, որոնք իրենց իրերով դուրս են եկել գյուղից»,- նշեց Անդրանիկ Չաուշյանը։

Նա փոխանցեց, որ օրվա ընթացքում էլեկտրաէներգիա քիչ են ունենում՝ երեկոյան, քանի որ ենթակառուցվածքների վրա աշխատանքներ են իրականացվում արդեն երեք ամիս։

Ինչ վերաբերում է արտաշիրմման հետ կապված խնդիրներին, Անդրանիկ Չաուշյանն ասաց, որ այդ հարցերով վարչական ղեկավարն է զբաղվում։

Կարդացեք նաև

«Այո, կան մարդիկ, որոնք իրենց հարազատների շիրիմները ցանկանում են տեղափոխել, վարչական ղեկավարը զբաղվում է այդ հարցերով»,- եզրափակեց Անդրանիկ Չաուշյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031