168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանն ասաց, որ այս պահին բնակիչները գյուղում շարունակում են իրենց իրերը տեղափոխելու աշխատանքները։
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանի խոսքով՝ գյուղից որևէ բնակիչ դեռևս դուրս չի եկել, նրանք իրերն են հավաքում, սակայն դեռևս չեն գտել մատչելի գնով բեռնատարներ, ում դիմել են իրերը տեղափոխելու համար, աստղաբաշխական թվեր են ուզել։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանը հերքեց համացանցում տարածված այն տեղեկատվությունը, թե Բերձորի միջանցքի մոտ թեժ մարտեր են ընթանում։