Հայաստանն այլևս չունի գերագույն գլխավոր հրամանատար. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հույս ունի, որ մինչև Արցախի անկախության Հռչակման տոնը, կվերականգնվի իր՝ Արցախ մուտքի իրավունքը:

«Հույս ունեմ, որ մինչև սեպտեմբերի 1-ը՝ Արցախի պետական տոնի նախօրեին, Արցախի Հանրապետության իշխանությունը, գեներալ-մայոր Վոլկովը, ԱԱԾ-ն կվերականգնեն իրենց ինքնիշխանությունը, լիազորությունը և արժանապատվությունը, և նաև՝ ՀՀ իմ բացառիկ իրավունքը՝ լինելու Արցախի տարածքում և մասնակցելու, ինչպես ամեն տարի, Արցախի Հանրապետության հռչակման տոնակատարությանը:

Այսօր կարևոր չէ, թե այդ մեկ որոշման աղբյուրը գալիս է Բաքվում նստած ռազմական հանցագործի՞ց, թե՞ Երևանում թաքնված նախկին գերագույն հրամանատարից, որը թիրախավորել է մի ընտանեկան մկրտության արարողություն. սրա տիրույթը գեներալ-մայորն է, Արցախի Հանրապետության տակավին ինքնիշխան պետականությունը և Հայաստանի Հանրապետության պատկան մարմինը, և դրանցից ոչ մեկը պետք է չասի, որ ես մեկնաբանություն չունեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 31-ի երեկոյան՝ թոռան մկրտությանը մասնակցելու նպատակով Ստեփանակերտ մեկնելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հայաստանի առաջին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի մուտքն Արցախի Հանրապետության տարածք։

Կարդացեք նաև

«Ցույց տալով նրան իրենց հրամանատարի հրամանը՝ ուղեկցող լուսանկարի հետ միասին, անցակետում գտնվող զինվորները մերժման որևէ հոդաբաշխ պատճառ կամ հիմնավորում չբերեցին, բայց հաստատեցին, որ արգելանքը կարող է լինել պաշտոնական Երևանի «ամենավերևից»:

Արցախի Հանրապետության կառավարությունը՝ անտեղյակ և խիստ զարմացած նման որոշումից, երկար ժամանակ փորձում էր պարզաբանել, ապա և հարթել ապօրինությունը, սակայն՝ ապարդյուն։ Նրա ներկայացուցիչները չբացառեցին Բաքվի բռնապետության հնարավոր առնչությունն այս ամենաթողությանը»,- նշված էր կուսակցության հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս