Բաժիններ՝

Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին վավերացրել են 30 երկրներից 23-ը

Ներկա դրությամբ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության մասին փաստաթղթերը վավերացրել է դաշինքի 30 երկրներից 23-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հանդես գալով Նորվեգիայում:

«Մի քանի ժամ առաջ ԱՄՆ-ի Սենատը վավերացրել է միանալու վերաբերյալ արձանագրությունները: Այսպիսով, (դաշինքի) անդամների թիվը, որոնք վավերացրել են Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, հասել է 23-ի»,-ասվում է նրա հրապարակված խոսքում: Բացի այդ, դաշինքի առանձին մասնակիցներ մոտ են վավերացման գծով «իրենց ազգային ընթացակարգերի ավարտին», հավելել է Ստոլտենբերգը: «Առայժմ սա անդամակցության ամենաարագ գործընթացն էր ՆԱՏՕ-ի ժամանակակից պատմության մեջ»,-հայտարարել է նա:

Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ռուսաստանյան հատուկ ռազմական գործողության ֆոնին մայիս ամսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտեր են ներկայացրել դաշինքին անդամակցության վերաբերյալ:

Սկզբում Թուրքիան արգելափակել է այդ հայտերի քննարկումներն սկսելը, բայց հետո՝ հունիսի 29-ին, Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան հուշագիր են ստորագրել անվտանգության բնագավառում, որը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները: Թուրքիան հանել է եվրոպական երկու հյուսիսային երկրների ՆԱՏՕ-ին միանալու առումով բոլոր առարկությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս