Բաժիններ՝

Ինչու չի կարելի քնել ականջօղերով

Մենք զարդեր ենք կրում առանց դրանք հանելու, հատկապես, երբ խոսքը վերաբերում է թանկարժեք մետաղներին: Շատերը ականջօղերը հանում են միայն նորը գնելու դեպքում, երբեմն նույնիսկ տարիներով կրում են դրանք։ Եվ դա սխալ է։ Ինչպես արդուզարդի ցանկացած առարկա, զարդերը պետք է հանվեն և «լվացվեն», որպեսզի մաշկային խնդիրներ չառաջանան։ Այս մասին Doctor Piter պարբերականին տված հարցազրույցում ասել է բժիշկ-մաշկավեներոլոգ, կոսմետոլոգ Մարինա Լոպատկինան։

«Ականջօղերը պետք է մշակվեն շաբաթը մեկ անգամ, չի կարելի դրանք կրել՝ առանց հանելու։ Ականջօղերը մշակելու համար խորհուրդ կտամ դրանք լվանալ օճառաջրով և կես ժամով դրանք դնել քլորհեքսիդինի կամ միրամիստինի լուծույթի մեջ»,– ըստ shantnews-ի՝ ընդգծել է մասնագետը։

Ընդ որում, չնայած ոսկին և արծաթը հակաբակտերիալ հատկություններ ունեն, սակայն այդ մետաղներից պատրաստված ականջօղերը ևս պետք է լվանալ, քանի որ նրանց մակերեսին ևս որոշակի ֆլորա է ձևավորվում։ Բժշկի խոսքով՝ ականջօղերի ճարմանդներում նույնպես մանրէներ են կուտակվում։ Նույնը ականջի բլթակների անցքերում է, նույնիսկ եթե դրանք շատ վաղուց են ծակվել։ Բժշկի խոսքով՝ մաշկի վրա և անցքի ներսում միկրոօրգանիզմներ են կուտակվում, քրտնագեղձերը քրտինք են արտադրում և այլն։ Մասնագետը խորհուրդ է տալիս պարբերաբար սպիրտային անձեռոցիկով մաքրել նաև ականջի անցքերը։

Մարինա Լոպատկինան նաև խորհուրդ չի տալիս օրական 24 ժամ ականջօղեր կրել։ Դրանցով քնելն անվտանգ չէ։ Ականջօղերն իրենց ճարմանդի կառուցվածքի պատճառով կարող են վնասել ականջի հետևի հատվածը, իսկ եթե ճարմանդը կառչի անկողնային սպիտակեղենից, ապա կարող է նույնիսկ պատռել կամ քաշել ականջի բլթակը։

Նույնը վերաբերում է նաև շղթաներին։ Կարճ շղթան կարող է սեղմել զարկերակները, և արյունն ավելի վատ կմատակարարվի դեպի ուղեղ։ Կարող է նաև խաթարվել արյան հոսքը սեղմված երակների պատճառով։

Մատանիներն ազդում են մոտավորապես նույն կերպ՝ ճնշման պատճառով վատանում է արյան շրջանառությունը։
Բժիշկը խոսել է նաև այն մասին, որ տարբեր մետաղներից, այդ թվում՝ ոսկուց և արծաթից ականջօղերը կարող են նաև ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։ Այդ դեպքում հարկավոր է դիմել մաշկաբանի։

Լոպատկինան նաև խորհուրդ է տվել պարբերաբար մաքրել և լվանալ ոչ միայն ականջօղերը, մատանիները և շղթաները, այլև ժամացույցի շղթաները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս