Այսօր առավոտվանից Արցախում լարվածության, Ադրբեջանի կողմից կազմակերպված հերթական սադրանքի, 1 զոհի ու 15 վիրավորների մասին տեղեկությունների ֆոնին ՔՊ-ական նախկին պատգամավոր, ներկայումս Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում աչքալուսանք էր տվել: Ընդամենը րոպեներ անց վերջինս իր գրառումը հեռացրեց, քանի որ մարդիկ մեկնաբանություններում տարակուսել էին՝ արդյո՞ք ՔՊ-ական գործիչը հոգեկան առողջության հետ կապված […]
ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունն իր տվիթերյան էջում գրել է. «Մենք չափազանց անհանգստացած ենք Հարավային Կովկասում գրանցված զինված միջադեպերով և զոհերով։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դեէսկալացիա հաստատելու և երկխոսությունը վերսկսելու համար։ Մենք հավատարիմ ենք մնում աջակցելու բոլոր ջանքերին, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը»։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է, որ «Սիմֆոնիկ Երևան» փառատոնի շրջանակում դասական երաժշտության անմոռանալի երեկոները տոն կպարգևեն Երևանի բնակիչներին ու հյուրերին։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Արցախի Հանրապետությունում, արդեն երրորդ օրն է, լարված իրավիճակ է՝ թշնամին պարբերաբար առաջխաղացման փորձեր է անում։ Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով նախ 7 վիրավորի, ապա ևս 8 վիրավորի և 1 զոհի մասին։ Արցախի Հանրապետության պաշտոնյաներն իրենց հարցազրույցներում, գրառումներում նշում են, որ լարվածություն է նկատվում Արցախի Հանրապետության տարբեր ուղությունենրում։
5 անձ էլ տուգանվել է փողոցը չթույլատրված հատվածով անցնելու համար։ Բացի այդ, պարեկները տարբեր կասկածանքով ձերբակալել ու Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներ են տարել յոթ անձի։
Վերջին օրերին ՀՀ ԱԽՔ-ի ակտիվանալը պատահական չէր: Նիկոլի ու իր հրոսակախմբի հեռացումից կարող է սկսվել փրկությունը, եթե իհարկե դեռ փրկելու բան է մնացել…
ՊԵԿ նախագահը և ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավարն անդրադարձել են նաև ԵՄ ներդրումային պլանի ներքո Սյունիքի մարզում արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոնի և մաքսային լաբորատորիայի կառուցմանն ուղղված` ՎԶԵԲ միջոցով ֆինանսավորման հնարավորություններին:
ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյան, մարդ, ով հայոց սահմաններն ամուր էր պահում, ով հայի պատիվը բարձր էր պահում, մարդ, ով կարողացել էր կառուցել հզոր անվտանգային համակարգ, մարդ, ում շնորհիվ մեր երկրի սահմաններն ընդլայնվում էին, ում շնորհիվ երկիրը պաշպանված էր ցանկացած վտանգից։
«Եղցահողում կրակոցներ չեն եղել. ֆեյսբուքյան էջերում չգիտեմ՝ ինչ տեղեկություններ են, լրիվ անհամապատասխան են»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանը:
2022 թվականի օգոստոսի երկուսի դրությամբ ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 87 միլիոն 929 հազար խորանարդ մետր ջուր։
168.am-ի տեղեկություններով, այս օրերին Հայաստանում է գտնվել Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ զորքերի հրամանատարության բարձրաստիճան պաշտոնյա:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանն իրականացնում է «Հատուցում» հակաահաբեկչական օպերացիա, որի շրջանակում Արցախում ոչնչացվել է հրետանային դիվիզիոն և մեկ դիրք, ինչի հետևանքով հայկական կողմը զոհ և վիրավոր ունի:
Հենրիկ Նալբանդյանը՝ ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի հանդիպման մրցավար:
Տառացիորեն նույն բանը տեղի է ունեցել 2020թ սեպտեմբերին . . .։
Ուկրաինական հացահատիկով բեռնված առաջին նավը (Razoni չորաբեռնատարը, որն ընթանում է Սիեռա-Լեոնեի դրոշի ներքո) Օդեսայի նավահանգստից դուրս է եկել օգոստոսի 1-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները համաձայնվել են կատարել Ադրբեջանի պահանջը՝ Արցախից դուրս բերել պարտադիր ժամկետային զինծառայողներին, Ադրբեջանն առավել սեղմում է օղակը՝ պահանջելով ամբողջական զինաթափում։
Ուժ և իմաստություն սահմանին կանգած մեր տղերքին:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանը հերքեց համացանցում տարածված այն տեղեկատվությունը, թե Բերձորի միջանցքի մոտ թեժ մարտեր են ընթանում։
Արցախի Հանրապետության Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մեր զրույցից 30 րոպե առաջ՝ 15։00-ի սահմաններում է Լաչինի միջանցքով ուղևորվել դեպի Ստեփանակերտ, ճանապարհը բաց է եղել, երթևեկություն կա, իսկ լարվածությունը Եղցահողում գտնվող բարձունքի ուղղությամբ է։
Ձեր ղեկավարը ոչ միայն չի արձագանքում այդ ամենին գոնե ծպտունով, ոչ թե վիսկի է խմում , ոչ թե հավաստիացնում է, որ զինվորը փամփուշտ ունի և կռվում է, այլ ԱՐՁԱԿՈւՐԴՈւՄ Է, ԱՐՁԱԿՈւՐԴՆ է վայելում, գնացել է ԱՐՁԱԿՈւՐԴ, չի դադարեցնում ԱՐՁԱԿՈւՐԴԸ:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանն ասաց, որ մարտերը Բերձորի միջանցքում չեն ընթանում, միջանցքը բնականոն աշխատում է։
Ազատ ու անվտանգ երթևեկն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից:
Պաշտոնյան մեկնաբանել է Տայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի հետ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հանդիպումը Տայբեյում:
«Արցախի շփման գծում վերջին երկու օրերը լարված իրավիճակ է. 44-օրյա պատերազմից հետո թշնամին գրեթե ամեն առիթ օգտագործում է, որպեսզի լարվածության մեջ պահի այս հատվածում բնակվող մեր հայրենակիցներին, և նման սադրանքները կարծես թե օրինաչափ են դարձել: Այս անգամ մեր ՊԲ-ն կարողացել է իր պարտականությունները բարձր մակարդակով կատարել: Չունենք մարդկային և տարածքային կորուստներ, սակայն, ընդհանուր իրավիճակը լարված է այս պահի դրությամբ»:
Հենց այդ պահին նոր ճանապարհով Հինշենի կողմից մոտ 10 մեքենաներից շարասյուն իջավ։
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմիջայլոց, դատավոր Բորիս Բախշիյանի գոործով, երբ վերջինս չհամաձայնվելով մեղադրողի դիրքորոշման հետ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել կալանավորումը, հայրենի գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն անմիջապես նախաձեռնեցին քրեական հետապնդում՝ անձին ապօրինի կալանավորելու հոդվածով…
Հասկանալի է, որ Ադրբեջանը շտապում է օգտվել աշխարհաքաղաքական իրողություներից: Դա իր շահերից է բխում. ստանալ առավելը և որքան հնարավոր է՝ շուտ: Կապիտուլյանտը կատարում է թուրքերի բոլոր ցանկությունները: Նրանք վստահ չեն, որ կպահեն իշխանությունը, որովհետև նոր իշխանությունները իրավունք ունեին և կարող էին կանգնեցնել այդ դավաճանական գործընթացը, ժամանակ շահելով ու փոխելով քաղաքական զարգացումների ընթացքը` ի շահ հայ ժողովրդի:
Արարատ Միրզոյանն Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը։
Ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ–ից՝ նշելով, որ հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնեն հաջորդիվ: