
««Լաչինի» միջանցքը, Բերձորը, Աղավնոն ու Սուսը «փրկիչ» Նիկոլը դեռ 2020-ի նոյեմբերի 9-ին է հանձնել». Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրո՞ք մտածում եք, որ ռազմական գործողությունների ուժեղացումը թշնամու կողմից կապ ունի «Լաչինի» միջանցքի պահանջի հետ: «Լաչինի» միջանցքը, Բերձորը, Աղավնոն ու Սուսը «փրկիչ» Նիկոլը դեռ 2020-ի նոյեմբերի 9-ին է հանձնել:
Ադրբեջանի պահանջն ու ախորժակը ավելին է՝ «Զանգեզուրի միջանցք»:
Վերջին օրերին ՀՀ ԱԽՔ-ի ակտիվանալը պատահական չէր: Նիկոլի ու իր հրոսակախմբի հեռացումից կարող է սկսվել փրկությունը, եթե իհարկե դեռ փրկելու բան է մնացել…
Այս ամենի մեջ դժոխային տառապանք է լսել զոհերի մասին…»։