«Հիմա դատախազությունը երկու ելք ունի»․ Միհրան Պողոսյան

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմիջայլոց, դատավոր Բորիս Բախշիյանի գոործով, երբ վերջինս չհամաձայնվելով մեղադրողի դիրքորոշման հետ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել կալանավորումը, հայրենի գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն անմիջապես նախաձեռնեցին քրեական հետապնդում՝ անձին ապօրինի կալանավորելու հոդվածով…

Հիմա դատախազությունը երկու ելք ունի՝

Կամ անմիջապես Մացոյի գործողությունների փաստով նախաձեռնում է քրեական հետապնդում՝ միաժամանակ ներկայացնելով վերաքննիչ բողոք կամ քրեական վարույթ է նախաձեռնում գործով մասնակցող դատախազի նկատմամբ, ով ստեղծված իրավիճակում ենթադրաբար փորձում էր անձին «կալանքի չվերցնելուն» ապօրինաբար օժանդակել…։

Հ.Գ. Ու թող էլ մարդ ինձ չասի, բա գիտես Մացոն որոշել էր Գրիգորյան Արմենին կալանքից ազատել ուղղակի չհասցրեց…առըը հա

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս