
ԿԲ խորհրդի անդամ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանի 5 րոպեանոց «աչքալուսանքը»

Այսօր առավոտվանից Արցախում լարվածության, Ադրբեջանի կողմից կազմակերպված հերթական սադրանքի, 1 զոհի ու 15 վիրավորների մասին տեղեկությունների ֆոնին ՔՊ-ական նախկին պատգամավոր, ներկայումս Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում աչքալուսանք էր տվել:
Ընդամենը րոպեներ անց վերջինս իր գրառումը հեռացրեց, քանի որ մարդիկ մեկնաբանություններում տարակուսել էին՝ արդյո՞ք ՔՊ-ական գործիչը հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունի: