«Եվս մեկ թեժ գոտի, որտեղ հակամարտությունն աստիճանաբար ընդունում է զինված տեսք». Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եվս մեկ թեժ գոտի, որտեղ հակամարտությունն աստիճանաբար ընդունում է զինված տեսք, Բալկաններն են, որի մասին 1990-ականներից կարծես թե բոլորը մոռացել էին, սակայն դա չի նշանակում, որ խնդիրներ չկան: Րոպեներ առաջ Սերբիայի նախագահ Վուչիչը հայտարարեց, որ Կոսովոյի բանակը պլանավորում է հարձակվել Սերբիայի հյուսիսի վրա:
Նոր աշխարհակարգի կերտումը ամենուրեք վերահաստատելու է այն պարզ ճշմարտությունը, որ պատերազմներն ու հակամարտություններն են բնական ընթացքը մարդկային պատմության:
Բալկաններում տեղի ունեցողը անուղղակի նաև ազդելու է մեզ վրա»
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան