Բաժիններ՝

Երևանում մեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, կա 1 զոհ, 1 վիրավոր․ Shamshyan.com

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արա Խաչատրյանը իր վարած Toyota մակնիշի 77 ՍQ 777 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի 7-րդ հասցեի դիմաց՝ Խանջյան թունելից դեպի Հերացի թունել տանող ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 47-ամյա Ահմադ Ասկարիին և 31-ամյա Սեդիդեր Մորադպուրիին։

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, հարվածի հետևանքով վերջինս շպրտվել և բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտիով երթևեկող Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արմեն Մուշեղյանի վարած BMW X5 մակնիշի 05 PP 001 համարանիշի ավտոմեքենայի վրա։

Վրաերթի հետևանքով Ա. Ասկարին տեղում մահացել է, իսկ Ս. Մորադպուրին մարմնական վնասվածքներով այդ պահին նշված վայրով անցնող Երևանի բնակիչ Գարեգին Ստեփանյանի կողմից իր անձնական օգտագործման Toyota մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031