«Սա է ՀՀ էներգետիկ քաղաքականության ողջ փուչ պերճանքն ու առավել քան շոշափելի թշվառությունը». Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մասրիկ-1 արևային կայանի շահագործման հանձնումը երկարացվեց ևս մեկ անգամ՝ այս անգամ 14 ամսով:

Հիշեցնեմ, որ նախագիծը պետք է ավարտին հասցված լիներ դեռևս 2019-ի վերջում, այնուհետև հայտարարվեց 2021-ի, հետո 2022-ի հուլիսի 1-ի մասին:

Սա է ՀՀ էներգետիկ քաղաքականության ողջ փուչ պերճանքն ու առավել քան շոշափելի թշվառությունը:

Երբ ասում են՝ կորոնավիրուսն ու պատերազմը խանգարեցին, միշտ հիշում եմ, թե ինչպես է 1992-1995 թթ.՝ ծայրահեղ ծանր տնտեսական, քաղաքական ու տեխնիկական պայմաններում Արաքս գետի վրայով կառուցվել Իրան-Հայաստան ավտոմոբիլային կամուրջը»:

Տեսանյութեր

Լրահոս