ԱՄՀ-ն մտադիր է էապես նվազեցնել համաշխարհային տնտեսական աճի հաջորդ կանխատեսումը. Bloomberg

Արժույթի միջազգային հիմնադրամը ծրագրում է «էապես նվազեցնել» իր համաշխարհային աճի հեռանկարն իր հաջորդ զեկույցում։ Այս մասին ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի ռազմավարության, քաղաքականության և վերլուծության բաժնի տնօրեն Ջեյլա Փազարբասիօղլուն, հաղորդում է Bloomberg-ը։

Նրա խոսքով, քաղաքական գործիչների համար «շատ ավելի դժվար է դարձել» ռազմավարություն մշակել սննդի և էներգառեսուրսների գների աճի, զարգացող շուկաներ կապիտալի ներհոսքի կրճատման, շարունակվող համաճարակի և Չինաստանի տնտեսության դանդաղման պայմաններում:

«Հարված հարվածի հետևից, և դա իսկապես հարվածում է համաշխարհային տնտեսությանը: Մենք զգալիորեն կնվազեցնենք մեր կանխատեսումը», – ասել է ԱՄՀ ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031