Տակավին թարմ է հայոց Մեծ Եղեռնի նահատակների ոգեկոչման բողոքի ցույցի մասնակիցներին ուղղված Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլիի արհամարհական քմծիծաղի, «Գորշ գայլեր» միջազգային ահաբեկչական խմբավորման պայմանանշանով ողջույնի արձագանքը: Այս մասին հայտարարություն է տարածել Պահեստազորի սպաների միությունը:
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ժամը 15։00-ի սահմաններում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի կարգադրագրի հիման վրա Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինն ուսումնասիրություններ է կատարել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ- ի Սևանի մասնաճյուղի տարածքում։
Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է դատական այսօրվա նիստից արված Արմեն Գրիգորյանի այս լուսանկարը՝ գրելով․ «Ապօրինության հերթական զոհը!
«Նիկոլական սեկտա, անիծյալ լինես դու. սա քաղաքական սպանություն էր». Նաիրա Զոհրաբյան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
Լարված իրավիճակ դատարանում. Արմեն Գրիգորյանը մահացավ. ՈՒՂԻՂ
Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ ուշագնաց էր եղել, նրա ինքնազգացողությունը վատացել էր:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հուլիսի 12-14-ն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր։ Այցի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի, պետական նախարարի, արտաքին գործերի նախարարի, անվտանգության խորհրդի քարտուղարի, մարդու իրավունքների պաշտպանի հետ:
Հայ-նիգերիական ընտանիքի առաջնեկը հուլիսի 15-ին զորակոչվել է Հայկական բանակ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«Ռոսիա» ավիաընկերությունը («Աերոֆլոտի» խումբ) դեպի Երևան չվերթեր է սկսում: Չվերթերը պլանավորվում են հուլիսի 23-ից՝ շաբաթական երկու անգամ: Այս մասին հայտնեցին ավիաընկերությունից:
Այսօր՝ հուլիսի 15-ին, լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի եղբայրը։
Այսօր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով առաջին դատական նիստն էր: Նիստը նախագահում էր դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ներկա էին նրա պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու
Այսօր, հուլիսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի 3-րդ նրբանցքի ՍՊԸ-ներից մեկում տղամարդու դի կա։
Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Փյունիկ»-«Դյուդելանժ» հանդիպման մուտքն անվճար կլինի: Այս մասին հայտնում է «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 15-20-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։
Հուլիսի 13-ին ժամը 22.40-ին հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 43 և 39 տարեկան երկու տղամարդ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախորդ երկու օրերի ընթացքում ընդունել է 2023 ֆիսկալ տարվա Ազգային անվտանգության հատկացումների ակտում չորս հայամետ լրացումներ` ի շնորհիվ ԱՄՆ-ում հայ լոբբիստների մեծ աշխատանքի։
168.am-ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը պատասխանելով հարցին, թե հայկական կողմն ի՞նչ կարող է սպասել զեկույցից, նկատեց՝ այդ զեկույցը դեռ անցել է մեկ պալատում՝ առաջին ընթերցմամբ, այսինքն՝ այն դեռևս երկար ճանապարհ պետք է անցնի։
Եվրամիության՝ Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան այցից հետո մեկնել է Ադրբեջան։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
Նիկոլ Փաշւինյանի որոշմանբ ՊԵԿ երկու աշխտակիցներ 5 օրով գործուղվում են Միլան, որտեղ կմասնակցեն «Հարկային տեսուչ առանց սահմանի» խորագրով աշխատաժողովին:
Քսանի խումը (G20) կարող է ստեղծել ֆինանսների եւ գյուղատնտեսության միասնական նախարարություններ պարենային ճգնաժամի դեմ պայքարի համար: Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի ֆինանսական գերատեսչության ղեկավար Սրի Ինդրավաթին, որը նախագահում է G20-ի երկրների ֆինանսների նախարարների եւ Կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը, որը տեղի է ունենում Ինդոնեզիայում:
Ոռոգման ջրի խնդրի լուծման պահանջով հուլիսի 15-ին, Շիրակի մարզի Ղարիբջանյան և Գետք բնակավայրերի բնակիչները փակել էին Գյումրի-Արմավիր ճանապարհի՝ Ղարիբջանյանի հատվածը:
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաք։
Նիկոլ Փաշինյանն այսօր որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց գումար է հատկացվելու ԿԳՄՍ նախարարությանը ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանտ Մանուկյանի և ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահարձաններիի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների համար։
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է իր գլխավորած կաբինետի հրաժարականի մասին: Հուլիսի 15-ին այդ մասին հաղորդել է ERR պետական հեռուստառադիոհաղորդումների ընկերությունը։
Այսօր՝ հուլիսի 15-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ: Օրակարգում ընդգրկված էր հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկութան և հաղթողի ընտրությանը վերաբերյալ հարցը:
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատն ընդունել է դեմոկրատ անդամ Քրիս Փափասի կազմած օրինագիծը, որով նախատեսվում է խիստ վերահսկողություն սահմանել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի գործընթացի վրա: Փաստաթուղթն ընդունվել է 244 կողմ 179 դեմ հարաբերակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ կառավարության՝ հուլիսի 14-ին կայացած նիստում հաստատվել են ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը:
Երեկ՝ հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային 19-ամյա Արսեն Արմենի Մանուկյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։