
«Ռոսիա» ավիաընկերությունը չվերթեր է սկսում Վոլգոգրադից Երևան

«Ռոսիա» ավիաընկերությունը («Աերոֆլոտի» խումբ) դեպի Երևան չվերթեր է սկսում: Չվերթերը պլանավորվում են հուլիսի 23-ից՝ շաբաթական երկու անգամ: Այս մասին հայտնեցին ավիաընկերությունից:
«Ռոսիան» ընդլանում է թռիչքների աշխարհագրությունը եւ բացում է նոր միջազգային ուղղություններ՝ զարգացնելով ավիահաղորդակցությունը բարեկամ երկրների հետ: Վոլգոգրադը դարձել է Ռուսաստանի վեցերորդ քաղաքը, որտեղից ավիաընկերությունը կատարում է ուղիղ կանոնավոր չվերթեր Հայաստանի մայրաքաղաք: Այժմ Երեւան կարելի է մեկնել Վոլգոգրադից, Եկատերինբուրգից, Մին-Վոդիից, Մոսկվայից, Սամարայից եւ Սոչիից»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ-ի հարավային քաղաքներից թռիչքների սահմանափակումների վերացումից եւ ժամակավորապես փակված օդանավակայանների աշխատանքն սկսվելուց հետո «Ռոսիան» պատրաստ է ուղեւորներին առաջարկել թռիչքներ դեպի Հայաստանի մայրաքաղաք Վորոնեժից, Կրասնոդարից եւ Դոնի Ռոստովից: Չվացուցակի համաձայն՝ Վոլգոգրադ-Երեւան-Վոլգոգրադ ուղղությամբ թռիչքները պլանավորվում են հինգշաբթի եւ շաբաթ օրերին: