Տաթևիկ Ռևազյանը որոշել է մասնակցել Քաղավիացիայի կոմիտեում նախատեսվող համակարգային բարեփոխումներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի սիրտը ոչ մի կերպ չի կտրվում «սիրուն աղջկանից»՝ Տաթեւիկ Ռեւազյանից։ Նա հունիսի 13-ին հրաժարական տվեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից՝ հայտարարելով, որ իր առաքելությունը համարվում է ավարտված, սակայն երեկ կրկին հայտնվել էր կառավարությունում՝ մասնակցում էր վարչապետի գլխավորությամբ հրավիրված խորհրդակցությանը, որտեղ քննարկվում էին «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում նախատեսվող համակարգային բարեփոխումներին վերաբերող հարցեր»:

Իբրեւ թե իր պաշտոնավարման ընթացքում քիչ ավերածություններ է արել, հիմա էլ որոշել է մասնակցել «բարձրակարգ մասնագետների ներգրավման, թռիչքային անվտանգության ապահովման, օդաչուների ու այլ կադրերի վերապատրաստման եւ այլ հարցերի» լուծմանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031