
ԱՊՀ-ի էլեկտրաէներգետիկական խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են էներգետիկական անվտանգությունը

ԱՊՀ-ի էլեկտրաէներգետիկական խորհրդի՝ հուլիսի 14-ին Ղազախստանի մայրաքաղաքում բացված նիստի մասնակիցները քննարկել են համագործակցության հարցերը էներգետիկական անվտանգության պահպանման նպատակով: Այդ մասին հաղորդել է Ղազախստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունըը:
«Անցկացված նիստի շրջանակներում քննարկվել են կայուն ցածրածխածնային էլեկտրաէներգետիկայի զարգացման, վերականգնվող էներգետիկայի բնագավառում ԱՊՀ-ի երկրների համագործակցության հրատապ հարցերը՝ ազգայն եւ տարածաշրջանային էներգետիկական անվտանգության պահպանման հաշվառմամբ, ինչպես նաեւ քննարկվել են մի շարք փաստաթղթեր, որոնք ներկայացրել է ԱՊՀ-ի էլեկտրաէներգետիկական խորհրդին կից համակարգող խորհուրդը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հանրապետության էներգետիկայի փոխնախարար Ժանդոս Նուրմագանբետովը միջոցառման ընթացքում ներկայացրել է զեկույց Ղազախստանում էլեկտրաէներգետիկայի զարգացման մասին, որտեղ նշել է ցածրածխածնային զարգացման անցնելու կարեւորությունը՝ անածխածնային տնտեսության հետագա վերափոխմամբ, եւ պատմել է իրականացվող միջոցառումների մասին, որոնք նպատակաուղղված են մինչեւ 2060 թվականը երկրի կողմից ածխածնային չեզոքության հասնելուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: