Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանն արտահերթ նստաշրջան է հրավիրել, որը մեկնարկել է հուլիսի 14-ին: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 5 օրենսդրական նախաձեռնություն:

Օրակարգում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ու հարակից նախագծերի փաթեթը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Երկրորդ ընթերցմամբ կքննարկվի «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031