
Ճապոնիան և ԱՄՆ-ը խոշոր օդային վարժանքներ են անցկացրել Արևելաչինական ծովի շրջանում

Ճապոնիան եւ ԱՄՆ-ն օդային վարժանքներ են անցկացրել Ճապոնական ծովի, Արեւելաչինական ծովի շրջանում, ինչպես նաեւ Խաղաղ օվկիանոսի երկնքում: Այս մասին հայտարարել են Ճապոնիայի օդային Ինքնապաշտպանության ուժերը:
Նշվում է, որ վարժանքներում գործի է դրվել ավելի քան 50 միավոր ավիացիոն տեխնիկա Ինքնապաշտպանության ուժերի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կողմից: Մասնավորապես, ամերիկյան կողմից դրանց մասնակցել է չորս F-35A:
Վարժանքների նպատակն էր զանազան մարտավարական մանյովրների մշակումը եւ համակարգման մակարդակի բարձրացումը Ճապոնիայի օդայն նքնապաշտպանության ուժերի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի միջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: