Վրաստանում հուլիսի 5-ին արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 51 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 655 հազար 221 է:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 5-ին` ժամը 16։00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի թիվ 41, 42-44, 42-24, Կոմիտասի պողոտայի 49, 49/12, 51, 56/6, 56/7 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Քրիստոֆ Գալտյեն: Ակումբի և մարզչի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր: Գալտյեի նախորդ ակումբը «Նիցցա»-ն էր:
Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները չեն կարողացել համաձայնության գալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ: Այս մասին ասել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլինը:
Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իգոր Կրուտոյի ակադեմիայի մամուլի ծառայությանը, որը նախկինում կազմակերպել էր փառատոնի ազգային ընտրությունը։
Ընթացիկ տարվա մայիսին տեղի ունեցավ «Մաեստրո» I միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնը, որի 7 անվանակարգերում 6 տարեկան և բարձր տարբեր տարիքային խմբերում մասնակցեցին շուրջ 470 երաժիշտ կատարողներ Ավստրիայից, Իտալիայից, Կիրգիզիայից, Ղազախստանից, Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանի Հանրապետությունից:
«Պետք է գար, իր ախպորը, ախպերներին տեսներ․․․ Ես վստահ եմ, որ Արմանս է վերածնվել, բայց անկախ ամեն ինչից՝ երկնքից ուրիշ ձև էր երևում բլուրը, գետնի վրայից՝ ուրիշ։ Գա, հասկանա, որ ինքը պատասխան ունի ստանալու․․․»։
Ֆրանսիական ՊՍԺ-ն հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կհանդիպի Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ինի հետ G-20-ի նախարարների հանդիպման հարթակում:
Զզվելով «ժողովրդավարական երկրում» խոսքի ազատության այս խախտումից՝ Գևորգը մաքսավորներին ասաց, որ գրքերը թողնում է նրանց։
Լիտվան Ուկրաինային լրացուցիչ 10 միլիոն եվրո կփոխանցի երկրի վերականգնման աշխատանքների համար: Կիևին օգնելու համար Վիլնյուսի ծախսած միջոցների ընդհանուր գումարը գերազանցում է կես միլիարդ եվրոն:
Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի «Գզիրա»- «Աթլետիկ Էսկալդես» հանդիպումը:
168.am-ի հետ զրույցում պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելուն, նշեց, որ վերջին անգամ 1918 թվականին են Թուրքիայի իշխանությունները նման կերպ պաշտպանել ՀՀ որևէ ղեկավարի։
Հուլիսին Utair ավիաընկերությունը տվել է Սանկտ Պետերբուրգից 3 նոր միջազգային չվերթերի մեկնարկը, որոնց թվում է նաև դեպի Երևան ուղղությունը: Ավիաընկերության նոր ուղղություններն են նաև Տաշքենդը և Բաքուն։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի հետ։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մերժել է Ռդ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իր երկիր այցելելու հրավերը՝ COVID-19 համաճարակի պատճառով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ Բելառուսը չի դառնա ուկրաինական հակամարտության կողմ, սակայն խոստովանում է, որ այդ երկրին կարող են ներքաշվել դրա մեջ։
Լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ Սևքարում վարձակալած անտառային տարածքում Արտակ Փաշինյանը փայտյա քոթեջներ, հանգստի տաղավարներ և հյուրատնային տնտեսություն է կառուցել։
«Սահմանադրության օրով պետք է արձանագրել այն փաստը, որ Սահմանադրական դատարանից անհետացել է Սահմանադրության մայր օրինակը: Վերջին անգամ Արման Դիլանյանը դա հանձնել է Վահե Գրիգորյանին, ով տարել է ՀՀ նախագահի երդման արարողությանը՝ ԱԺ դահլիճ, ու այդ օրվանից ՍԴ չի վերադարձվել»,- «Հայելի» ակումբում ասել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի հիմնական խնդիրը միջանձնային հարաբերություններն են, որոնց վրա ձևավորվում են մնացած բոլոր ինստիտուտները: Հենց այդ հարաբերությունների կանոններն են, որ ոմանք կոչում են ազգային գաղափարախոսություն, ավելի բարձր մակարդակներում՝ մշակույթ, որոնց վրա ձևավորվում են քաղաքակրթություններ:
«Սահմանադրությունն ու սահմանադրականությունն ուղղակի այլընտրանք չունեն: Դրա այլընտրանքն ամենաթողությունը և քաոսն է: Եթե այս երկրում կան գոնե 10 իրավաբաններ, ովքեր հետևում են Սահմանադրությանը, ուրեմն ամեն ինչ կորած չէ»,- «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ում պանելային քննարկման ժամանակ ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը:
«Այսօր ԱԺ-ում չկա այն տրամաբանությունը, որը դրված է Սահմանադրության հիմքում: Չկա՛ մեծամասնության ու փոքրամասնության իրավասությունների հավասարակշռում, որովհետև փոքրամասնության համար ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված հնարավորություններն ուղղակի արգելակվում են գործող մեծամասնության կողմից»,- արձանագրեց Աննա Մկրտչյանը:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ Սահմանադրությունը մեզ մոտ մնացել է պարզապես՝ որպես գաղափար թղթի վրա, այն չի դարձել մեր սոցիալական կյանքի օրենքը, որով պիտի ապրենք:
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Սամվել Յուրիի Հայրապետյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Հուլիսի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Համահայկական խաղերի համաշխարհայի կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է ՀԽՀԿ գործկոմի անդամ, Վրաստանի ներկայացուցիչ Վան Բայբութի հետ։
«Ամեն օր աշխարհը վախեցնում են մինչև աշուն և ձմեռ Հայրենական մեծ պատերազմից ի վեր ամենախոշոր սովով: Սով կլինի, և ոչ միայն այն պատճառով, որ ուկրաինական հացահատիկը դուրս չի բերվել»,- ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի վերականգնման գործընթացը երկար կտևի, այն պետք է սկսել հենց հիմա:
Կամաց-կամաց Սահմանադրություն ունեցող ազգերից գլորվել ենք սահմանադրությունը չունեցող և իրավական սահմանները վերացնող ազգի»,- «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ում պանելային քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
ԱՄՆ վարչակազմը կրկին վերահաստատել է Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնությունն արգելափակող ազատության աջակցման ակտի 907 բանաձևի շրջանցումը: