
Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի «Գզիրա»-«Աթլետիկ Էսկալդես» հանդիպումը

Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի «Գզիրա»- «Աթլետիկ Էսկալդես» հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Եվրոպական ակումբային ֆուտբոլի նոր` 2022/2023 մրցաշրջանին ընդառաջ` հայ մրցավարները նշանակումներ են ստացել եվրոպական ասպարեզում: Հուլիսի 7-ին` Մալթայում, կկայանա ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի Գզիրա (Մալթա) – Աթլետիկ Էսկալդես (Անդորրա) հանդիպումը:
Խաղը կսպասարկեն հայ մրցավարները` Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Աշոտ Ղալթախչյանը: