
Չինաստանի նախագահը մերժել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մերժել է Ռդ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իր երկիր այցելելու հրավերը՝ COVID-19 համաճարակի պատճառով։ Այս մասին գրում է ճապոնական Yomiuri թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Նշվում է, որ ՌԴ նախագահը հրավերն արել է 2022 թվականի հունիսի 15-ին՝ Սի Ծինփինի ծննդյան օրը տեղի ունեցած զրույցի ժամանակ։ Ի պատասխան Չինաստանի նախագահն ասել է, որ հակակորոնավիրուսային սահմանափակումների պատճառով մոտ ապագայում դժվար կլինի Ռուսաստան այցելել։ Հայտնի է, որ Չինաստանի առաջնորդը 2020 թվականի հունվարի վերջից չի այցելել արտասահմանյան երկրներ։