Բաժիններ՝

Գուտերեշը կոչ է արել անհապաղ սկսել Ուկրաինայի վերականգնումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի վերականգնման գործընթացը երկար կտևի, այն պետք է սկսել հենց հիմա:

«Մենք հիմք ենք պատրաստում կարևորագույն ենթակառուցվածքների վերակառուցման և վերականգնման համար: Սա երկար ճանապարհ է, բայց այն պետք է սկսել հիմա», – ասել է Գուտերեշը:

Նա հավելել է, որ ՄԱԿ-ը միջազգային գործընկերների հետ միասին Ուկրաինայում օգնություն է ցուցաբերում գրեթե 9 միլիոն մարդու։ «Մենք նաև աշխատում ենք Ուկրաինայի կառավարության հետ՝ չպայթած զինամթերքի, ականների և կասետային զինամթերքի սպառնալիքի դեմ պայքարելու համար»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031