Օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավիճակներից ելնելով՝ «Դիմադրություն» շարժումը  պիտի  իր մարտավարությունը փոխի. Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ Սահմանադրությունը մեզ մոտ մնացել է պարզապես՝ որպես գաղափար թղթի վրա, այն չի դարձել մեր սոցիալական կյանքի օրենքը, որով պիտի ապրենք:

«Եթե այդ տեքստը կյանքի կոչելուն ուղղված բոլոր ինստիտուտները ճիշտ աշխատեին, ապա կկարողանայինք ուրախանալ, որ ունենք ընդհանուր օրենք, որով առաջ ենք գնում: Սրա հիմքերը պետք է ման գանք հենց սահմանադրական առաջին գործընթացների մեջ, որ Սահմանադրության ընդունման խնդիրը միշտ էլ մնաց կասկածանքի տակ՝ արդյո՞ք ազգը քվեարկել է դրա համար երբևէ, և քվեարկելով ընդունվե՞լ է, թե՞ ոչ: Բայց մի բան է ընդունելը, մեկ բան է կյանքի կոչելը: Արդյո՞ք չունենք ընտրովի օրենքի վերաբերմունք»,- հրավիրված ասուլիսի ժամանակ նշել է նա՝ արձանագրելով պետականության ինքնության չձևավորման, միաժամանակ՝ ազգային ինքնությունը ջարդել փորձելու խնդիր:

Այս համատեքստում Թևան Պողոսյանը չի անտեսել տարբեր գործընթացներով մանիպուլյացիաների փաստերը, թե գալիս են հզոր պետություն ստեղծելու, սեր և հանդուրժողականություն ձևավորելու, առաջ նայելու, բայց երբ եկան, մնացինք «կոտրած տաշտակի առաջ»:

«Մենք մի ազգ ենք, որը վախենում է հաղթանակներից, հենց հաղթանակ ենք ունենում, մտածում ենք՝ ինչ անենք, որ հաջորդ ժամանակահատվածում այդ հաղթանակները փորձենք հանձնել: Եթե կա մի հնարավորություն ի նպաստ մեզ մեկնաբանելու, մտածում ենք՝ ոնց դրա հակառակն անենք, թողնենք թշնամու մեկնաբանություններն անցնեն: Եվ այսօրվա դրությամբ բոլոր գործողությունները, որ կատարվում են, մտնում են դրա մեջ: Ցավոք սրտի, ունենք գործադիր իշխանություն, որը սպասարկում է թշնամիների շահերը: Ունենք օրենսդիր իշխանություն, որը հլու և հնազանդ ծառայում է գործադրի ամեն ինչին: Եվ եթե ունեինք հնարավորություն դատական իշխանության համար պայքարելու, ի վերջո, ամեն ինչը ջարդվեց»,- նշել է Պողոսյանը:

Ինչ վերաբերում է «Դիմադրության» շարժմանը, նա ասել է, որ ինչ-որ արդյունք մոտ 2 ամսվա պայքարից ստացան, սակայն օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավիճակներից ելնելով՝ պիտի իրենց  մարտավարությունը փոխեն:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս