
Լիտվան ֆինանսական օգնություն կհատկացնի Ուկրաինային

Լիտվան Ուկրաինային լրացուցիչ 10 միլիոն եվրո կփոխանցի երկրի վերականգնման աշխատանքների համար: Կիևին օգնելու համար Վիլնյուսի ծախսած միջոցների ընդհանուր գումարը գերազանցում է կես միլիարդ եվրոն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»՝ վկայակոչելով Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտենի հայտարարությանը։
«Ուկրաինային Լիտվայի օգնության և Ուկրաինայից փախստականներին աջակցության ծավալը մեր երկրում գերազանցում է կես միլիարդ եվրոն: Լիտվան լրացուցիչ տասը միլիոն եվրո կփոխանցի Ուկրաինայի Ազգային բանկին անհապաղ վերականգնման աշխատանքների համար», – ասվում է Լիտվայի վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: