Արցախի կառավարության որոշմամբ արգելվել է հացահատիկի արտահանումն Արցախի տարածքից:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում մեծամասամբ շեշտել է Հայաստանի Հանրապետության ժողովրդավար լինելը։
Հայաստանի հետ Իրանի առեւտրային, ապրանքաշրջանառութեան եւ տարանցիկ կապերը միայն երկկողմ յարաբերութիւններ չեն եւ ներառում են Վրաստանն ու Ռուսաստանի Դաշնութիւնը, ինչպէս նաեւ Սեւ ծովն ու Արեւելեան Եւրոպան: Ինչպէս նշւեց այս յօդւածի սկզբում, Հայաստանը միակ երկիրն է Կովկասեան տարածաշրջանում, որը Եւրասիական տնտեսական միութեան անդամ է՝ Ռուսաստանի, Բելոռուսիայի, Ղազախստանի եւ Կիրգիզստանի հետ միասին:
Մեծ Բրիտանիան փոփոխել է Բելառուսի դեմ գործող սահմանափակող միջոցների ցանկը՝ դրան ավելացնելով զենքի, պողպատի և երկաթի ապրանքների ներմուծման արգելքը, մետալուրգիական արտադրանքի հետ կապված միջնորդական ծառայությունները և այլ սահմանափակումներ։
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ներկայացրել է այն 4 փաստարկները, համաձայն որոնց՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ առաջնորդ չէ:
Փաշինյանի քաղաքականությունն իդեալական է արևմտյան բիզնես էլիտաների շահերի տեսնակյունից. Մ. Սողոմոնյան:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հուլիսի 5-ին հայտարարել է դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու մասին արձանագրությունների վավերացման գործընթացի մեկնարկի մասին։
Պարտվածը, թշնամու : ծնկածը, մինչև վերջ վախեցածը,մինչև վերջ ձախողածը չի կարող բերել խաղաղություն
Իշխանությունները 4 տարի շարունակ պղծել են մեր Սահմանադրությունը, զինանշանն ու դրոշը. Տիգրան Վարդանյան:
1995-ից անկախ Հայաստանի առաջին սահմանադրությամբ ամրագրեցինք պետականության հիմքերը, և Սահմանադրությունը 20 և ավելի տարիներ զարգանալով, բարեփոխվելով, ամրապնդում էր երկրում պետական և սահմանադրական կարգը:
Վերականգնելու ենք ամեն տոն, ամեն արժեք ու գլուխներս բարձր ապրելու ենք այս երկրում. Տաթև Թադևոսյան
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Սամվելի Ատոմյանին շնորհել արդարադատության գեներալ-մայորի կոչում»։
Այդ մարդիկ 2018-ին հրապարակ բերված դագաղներում են տեղավորում ՀՀ Սահմանադրությունը.Աննա Մկրտչյան:
Երեկ՝ հուլիսի 4-ին, Հանրապետության նախագահի հրամանագրով ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։
Կա ֆունդամենտալ սահմանադրական ճգնաժամ, ինչպե՞ս միմյանց շնորհավորենք այս օրվա կապակցությամբ. Արամ Վարդևանյան:
Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Սեդա Սաֆարյանը նիկոլական ՍԴ-ի խորհրդանիշն է. Ռուբեն Մելիքյան:
Գառնիկ Իսագուլյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ:
«Նա այստեղ է գործուղվել ոչ թե Սահմանադրությունը պահելու, այլ ՔՊ շահերը պահպանելու համար»,- այս մասին «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության» խորագրով երթի ընթացքում ՀՀ նախագահական նստավայրի մոտ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը:
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել, թե ինչպես են նկարահանում շարժման երթի մասնակիցներին։
Տարբեր լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, հուլիսի 5-ի լուսադեմին ադրբեջանական կողմը կրակ է արձակել Վայոց Ձորի Խաչիկ գյուղի ուղղությամբ։ Գյուղը փոքր նյութական վնասներ է կրել, հայկական կողմի պատասխան գործողությւոններից հետո ադրբեջանական կողմը դադարեցրել է կրակոցները։
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը դիմել է Արցախի կառավարությանը՝ Արցախի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ամենամյա ծրագիր մշակելու և գործարկելու առաջարկությամբ:
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը «Մեծ սաղավարտի» տարվա հերթական մրցաշարի՝ Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչում է:
Հուլիսի 5-7-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն: Այս մասին հաղորդում է ԱԳՆ խոսնակը:
«Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության» խորագրով երթը` ՈւՂԻՂ:
Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ ուղևորվել է Տավուշի մարզ՝ Դիլիջան։ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում «գովազդային» տեսահոլովակ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը եղջերուների կերակրում։
Շահամիրյանի Սահմանադրությունը, լինելով իրապես առաջադիմական ու լուսավորչական փաստաթուղթ, ըստ էության արտացոլում է պետականություն ունենալու հայ ժողովրդի դարավոր իղձը։ Պետականություն, որտեղ իշխանության միակ տերը ժողովուրդն է, իսկ միագ թագավորը՝ օրենքն ու օրինականությունը։
Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրը Հայաստանի Հանրապետության ամենակարեւոր տոներից մեկն է: Սահմանադրությունը ոչ միայն մեր պետության մայր օրենքն ու խորհրդանիշն է, այլեւ մեր պետականության անկախության, մեր քաղաքացիների ազատությունների եւ հասարակական հարաբերությունների կայունության գլխավոր երաշխավորը:
Հուլիսի 4-ին, ժամը 22:05-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։