Բաժիններ՝

Նոր մրցանակ է սահմանվելու՝ «Հանրապետություն». ո՞ւմ է վերաբերում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրապետություն» անվամբ մրցանակ սահմանելու մասին նախագիծը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 25-ի N 02/11/16695‑2022 հանձնարարականի՝ հիմք ընդունելով «Պետական մրցանակների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը: Որոշման ընդունմամբ հնարավոր է դառնում Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի համար գնահատման ու պարգևատրման ևս մեկ համակարգ ներդնել, որը կնպաստի հանրապետության տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը:

Նմանատիպ մրցանակներ սահմանվել և շնորհվել են 2004-2018 թվականներին՝ ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի համաձայն:

Նոր մրցանակն առաջարկել է սահմանել «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամը: Նախագիծը նպատակ է հետապնդում Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ունեցած ավանդի գնահատման ու խրախուսման, տնտեսության զարգացման համար:

Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

Նշվում է, որ ակնկալում են հետևյալ արդյունքը:

««Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ կներդրվի և կկիրառվի հանրապետության տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը նպաստող՝ Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի համար գնահատման ու պարգևատրման ևս մեկ համակարգ:

««Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ նոր իրավական ակտեր և գործող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չի առաջանում:

Մրցանակի մաս կազմող դրամական պարգևները, ինչպես նաև կրծքանշանի և համապատասխան վկայագրերի պատրաստման գումարները հատկացվելու են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից:

««Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930