3 ամսում Հայաստանում թերսնուցմամբ տառապող մարդկանց թիվն ավելացել է 80.000-ով․ ֆանտաստիկ արդյունք

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Պարենային ապահովություն և խոցելիություն» 2021-ի հետազոտության տվյալներով, Հայաստանում ընտանիքների 56%-ին սնունդը հազիվ է բավարարում, իսկ ընտանիքների 21%-ն ապահովված չէ սննդով:

Միայն վերջին 3 ամսում թերսնուցմամբ տառապող մարդկանց թիվն ավելացել է 80.000-ով։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Սովի քարտեզով» 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում 500.000 մարդ սոված է մնում։ Այս ամենի պատճառն օրեցօր ավելացող գնաճն է ու դրա ֆոնին մարդկանց նվազող եկամուտները: Ինչ պետք է անի գործող իշխանությունը՝ ավելացնի մարդկանց եկամուտները՝ թոշակները, նպաստներն ու աշխատավարձերը և միաժամանակ զսպի օր օրի ահագնացող գնաճը: Բայց չի արվում ո՛չ մեկը, ո՛չ մյուսը:

Այսօր Հայաստանում բնակչության 50 %-ը չափավոր աղքատ է: Սա այն խավն է, որն ունի աշխատանք, բայց համարվում է անապահով՝ այսինքն՝ աշխատող աղքատներն են. նշում են տնտեսագետները:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանում 2020թ․ աղքատ է եղել բնակչության 27 %-ը, նախորդ տարի՝ 26.4 %-ը: Մինչև իշխանափոխությունը՝ 2017-ին՝ 25.7 %, 2018-ին՝ 23.5 %:

Գործող իշխանությունը հասել է նրան, որ իր հայտարարած «հպարտ քաղաքացին» հայտնվել է սոցիալապես ավելի վատ վիճակում, բախվել է խորացող աղքատության ու երկրի անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրների: Խնդիրներ, որոնք, ցավոք, լուծվում են Հայաստանից դուրս։

Բոլոր բացասական երևույթներին զուգահեռ՝ գործող իշխանությունը չի նկատում կամ չնկատելու է տալիս դրանք ու փորձում է հասարակությանը համոզել, որ ամեն ինչ կարգին է, որ բարձր տոկոսով գնաճը գլոբալ ֆենոմեն է և ոչ թե զուտ հայկական, որ Հայաստանում, ինչպես ԱՄՆ-ում՝ 8,5 տոկոս գնաճը ֆանտաստիկ լավ արդյունք է:

Թեմայի մասին զրուցել ենք «ՀԱՅԱՑՔ» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլյա Ամիրխանյանի հետ:

ԱՆՆԱ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս