«Կենսաբանություն»-ից 20 միավոր հավաքել է 16 դիմորդ, «Աշխարհագրություն»-ից՝ ոչ ոք
Հունիսի 7-ին անցկացված «Աշխարհագրություն« և «Կենսաբանություն» առարկաների միասնական քննության նախնական արդյունքները հայտնի են:
Գնահատման և թեստավորման կենտրոնից հայտնում են, որ «Աշխարհագրություն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 127 դիմորդ, քննությանը մասնակցել է 125-ը, միջին միավորը եղել է 12.74-ը: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 12 հոգի կամ մասնակիցների 9.6 տոկոսը: 18-20 միավոր հավաքել է 11 հոգի կամ մասնակիցների 8.8 տոկոսը:
2022 թվականի ցուցանիշները երբ համեմատում ենք 2021 թվականի ցուցանիշների հետ, ստացվում է հետևյալ պատկերը. 2021 թվականին քննությանը մասնակցել է 187 դիմորդ, միջին միավորը եղել է 13.99-ը, 7.5-ից ցածր միավոր հավաքել է 19 հոգի կամ 10.2 տոկոսը, իսկ 18-20 միավոր հավաքել է 43 հոգի կամ 23.0 տոկոսը:
18-18.75 միավոր հավաքել է 9 դիմորդ, 19 միավոր՝ 2 դիմորդ: 20 միավոր ոչ ոք չի հավաքել:
«Կենսաբանություն» առարկայից միասնական քննությունների նախնական արդյունքներն այսպիսին են. քննություն հանձնելու համար հայտագրվել է 1615 դիմորդ, քննությանը մասնակցել է 1587-ը, միջին միավորը 11.93 է:
Դրական միավորի շեմը չի հաղթահարել 420 դիմորդ կամ մասնակիցների 26.5 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 305 հոգի կամ 23.6 տոկոսը:
18-18.75 միավոր հավաքել է 149 դիմորդ, 19-19.75 միավոր՝ 123 դիմորդ, և 20 միավոր՝ 16 դիմորդ:
2021 թվականին ցուցանիշներն ունեցել են հետևյալ պատկերը. քննությանը մասնակցել է 1297 հոգի, միջին միավորը եղել է 12.75-ը, 7.5-ից ցածր միավոր հավաքել է 274 հոգի կամ 21.2 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 305 հոգի կամ դիմորդների 23.6 տոկոսը:
Քննության օրը հանրապետությունում գործել է 15 քննական կենտրոն, 11-ը՝ մարզերում, և 4-ը՝ Երևանում: Մարզերում՝ հիմնականում մեկակական քննական կենտրոններ տեղակայված են եղել մարզկենտրոններում: Միայն Կոտայքի մարզի քննական կենտրոնը Չարենցավանում է, իսկ Սյունիքում, մարզկենտրոն Կապանից բացի, քննական կենտրոն է գործելու նաև Գորիսում:
Նախորդիվ ներկայացրել ենք նաև «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Օտար լեզու» առարկաներից միասնական քննությունների նախնական արդյունքները: