Վերջին 2 ամսում դոլարի գինն իջել է ավելի քան 15 տոկոսով։ Մարտի վերջի-ապրիլի սկզբի համեմատ՝ դոլարն էժանացել է մոտ 60 դրամով։ Ազգային արժույթի՝ դրամի նկատմամբ դոլարի արժեզրկման դեպքում նվազել է նաև դրամի գնողունակությունը։
Հունիսի 20-ի ցերեկը, 21-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը և երեկոյան ժամերին, 25-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Իր ու Գագիկ Ջհանգիրյանի՝ 1.5 տարի առաջվա սկանդալային ձայնագրության՝ 14 րոպեանոց հատվածի հրապարակումից հետո Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Մոսկվան կշարունակի հասնել այն բանին, որպեսզի Անկարան հրաժարվի Սիրիայի հյուսիսում գործողությունից: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
Էս մարդկանց որոշումը կայացված է, մի թարսվի, ընկերական. Գագիկ Ջհանգիրյանը՝ Ռուբեն Վարդազարյանին
Երեկ հերթական արյունալի միջադեպն է տեղի ունեցել Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների մասնակցությամբ, ունենք երեք զոհ, չորս վիրավոր ու իշխանության լկտի, հանցավոր պահվածք:
Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Պոգոնի» երիտասարդ կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այցելել է «Ուրարտու»։
ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի վերականագնման շուրջ բանացություններում չլուծված մնացած խնդիրները չեն սպառվում մեկ հարցով: Այդ մասին հայտարարել է Իրանի ատաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, հանրային գործիչ Էդգար Ղազարյանն անդրադառնալով «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներին՝ նկատեց՝ դրանք հիմնազուրկ և դատարկ են, մյուս կողմից անկհայտ է, թե ինչքան հարուստ է դրա քաղաքական բաղադրիչը․
Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրությունը, որում Գագիկ Ջհանգիրյանը խոսում է Փաշինյանի առաջարկի մասին, որ 2021–ի տարեսկզբին Վարդազարյանը հրաժարական տա ԲԴԽ նախագահի պաշտոնից։ Ջհանգիրյանը խոսում է նաև քրեական գործերի մասին, որոնք առնչվում են Ռուբեն Վարդազարյանին։
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբում հաստատել են Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին լուրերը:
Ընտրություններ, որոնք ոչ միայն չլուծեցին Հայաստանի և Արցախի առջև կանգնած որևէ խնդիր, այլև առիթ դարձան բոլոր ուղղություններով նոր ձախողումների, կորուստների, նահանջների. անվտանգություն, Արցախի հարց, ինքնիշխանություն, սոցիալ-տնտեսական իրավիճակ, տարածքային զիջումներ և մարդկային զոհեր:
Եվ այս մարդը համարվում է գիտնական, ավելին՝ դասախոս, եղել է գլխավոր դատախազի տեղակալ, այժմ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար։ Նա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ողջ շրջանում եղել է գլխավոր դատախազի տեղակալ, նրան համարելով․․․
ԵՄ-ի ԱԳ նախարարությունների ղեկավարները հունիսի 20-ի նիստում պետք է քննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը, ներառյալ հետագա էներգետիկական միջոցները:
Հայաստանում հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 դեպք:
Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ՀՀ գործող պսևդո-իշխանությունները կապում են իրենց կողմից իրականացվող էներգետիկ քաղաքականությունը, «կանաչ» էներգետիկայի զարգացման հեռանկարները հիմնականում նույն Masdar-ի հետ (Արմեն Սարգսյան, ականջդ կանչի):
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հունիսի 21-ին բուժզննում կանցնի «Ինտեր»-ում:
Հունիսի 20-ին, ժամը 09։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, հայտնաբերվել է զինամթերք։
Թեժ գծին փոխանցեք, որ սաղ մեր ենթակայության տակ է, այնտեղ նստած չեն, որ մենակ Forward անեն. Քաղաքապետ:
Այսօր 2022 թ. հունիսի 16-ին տեղի ունեցած՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)`լիազորությունները կասեցված նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով նիստի ժամանակ արձանագրված խնդիրների, վարույթին առնչվող տեղեկությունների վերաբերյալ ասուլոիսով հանդես եկան Ռուբեն Վարդազարյանն ու վերջինիս ներկայացուցիչ Արամ Օրբելյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող Խաղաղ հավաքների հարցերով հատուկ զեկուցողի հետ քննարկմանը:
Երևանյան լճում աղբաորսիչ է տեղադրվել:
Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ տեղեկացրեց, որ Երևանում մոտ 63 ցայտաբյուր վերագործարկվել է և այս պահի դրությամբ չգործող ցայտաղբյուր հայտնաբերված չէ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբին, դրա կենսունակությանը՝ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ այս ձևաչափի լուծարումը հնարավոր է միայն կոնսենսուսի հիման վրա։
Նոր երևույթ է. Մարգարյան-ֆուչիկ հատվածում բանջարեղենները փողոց են հասել՝ տուգանե՛ք. Քաղաքապետ։
Ստեփանավանի տարածաշրջանի Պուշկինի լեռնանցքի թունելը հունիսի 20-ին հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգում վթարի պատճառով։
աղաքացիական պայմանագիր բանդան փակեց արյունալի սպանդի գործը Նիգավանում երեկ տեղի ունեցած արյունալի սպանդը, որն ավարտվեց, ըստ տեղեկությունների, արդեն երեք զոհով, պարզվում է, եղել է ընդամենը մի անիմաստ «սիգնալ» տալու պատճառով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Պողոսյանին 2022 թվականի հունիսի 20-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»:
Հիմա ի՞նչ անեմ, աշխատանքային խումբ ստեղծեմ, բոլորիդ ներառե՞մ. Հրաչյա Սարգսյան:
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի հաղթողը, ինչպես եւ խոստացել էին կանխատեսումները, դարձել է «նախագահ Էմանուել Մակրոնի կողմնակիցների «Միասի՛ն» կոալիցիան՝ Ազգային ժողովում ստանալով 245 պատգամավորական տեղ։